«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
29.06.2025 | 14:42

Անձնական մտորումներ

Բանտախցում, որտեղ գտնվելու համար մեկ վայրկյան անգամ չեմ զղջում, զանազան զգացումներ են առաջացել։

Երեկ մտորումներիս մեջ ակամայից անդրադարձա, որ մոտավորապես 90 տարի, իսկ ավելի ճիշտ՝ 88 տարի առաջ, 1937 թ.-ին այս նույն շենքում կալանավորվել և ապա նույն շենքի նկուղներում գնդակահարվել է Բագրատ արք. Վարդազարյանը, ում անվան կրողը լինելու պատիվը ինձ ընծայեց իմ հոգևոր ծնողը՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց հոգելույս հայրապետը։

Ինձ ձեռնադրեց և օծեց Բագրատ անունով ի հիշատակ Բագրատ արքեպիկսոպոս Վարդազարյանի և պատվիրեց հավատարիմ լինել նրա անցած ճանապարհին և շարունակել նրա ավանդը։ Շուրջ 30 տարի ես փորձում եմ պատվով և երախտիքով կրել նահատակ Սրբազանի անունը, ով իր ողջ կյանքն անցկացրել է պայքարի բովում ի պաշտպանություն և հանուն հայոց ինքնության, արժեքների, Մայր Եկեղեցու և Հայրենիքի։ Պայքարել է Ցարական Ռուսաստանի ոտնձգությունների դեմ, Բաքվում՝ ադրբեջանական հրոսակների դեմ, ողջունել Անկախ Հայաստանի հռչակումը և ապա հայտնվել Խորհրդային հալածանքների ներքո։ Այնուհետև իր կյանքը կնքել նահատակությամբ՝ հանուն հայի և Հայաստանի, հանուն Սուրբ Եկեղեցու և ինքնության, հանուն սեփական պատմության և կենսագրության, հանուն գալիքի և Հայոց հաղթանակի։

Հիմա ես այս նույն վայրում եմ՝ միգուցե նույն խցում։ Թե ինչ կլինի շարունակությունը, կտեսնենք հետագայում։ Սակայն մեկ բան հստակ է՝ վերադարձել ենք 1937 թ., երբ հակահայկական իշխանությունը, ենթարկվելով թշնամու պարտադրանքին, ինքն իրեն կարգել է որպես թշնամի այն ամենին, ինչը կարող է վերականգնել մեր Տունն ու Պատիվը։

Այն ժամանակ էլ Բագրատ արք. Վարդազարյանին զրպարտեցին որպես ահաբեկիչ, ժողովրդի թշնամի և պետական դավաճան կամ հանցագործ։

Սա նույնաբնույթ նկարագիր ունեցող իշխանության էությունն է, որի վախճանը անխուսափելի է, ինչպես խորհրդային բռնապետներինը։

Հաղթանակը այլընտրանք չունի…

Դիտվել է՝ 1919

Մեկնաբանություններ